BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անտարբերությունն ու հնազանդությունը հիմարության ցուցիչներն են

Անտարբերությունն ու հնազանդությունը հիմարության ցուցիչներն են
09.03.2025 | 08:22

Բոնհոֆեր անունով մի գերմանացի հոգևորական և փիլիսոփա կար, ընդդիմանում էր նացիստական ռեժիմին, փորձում էր մարդկանց մտածել սովորեցնել, բայց ապարդյուն:

Ռեժիմին ընդդիմանալու ճանապարհին նրան ձերբակալում են, ձերբակալության օրերին ավելի է խորասուզվում այն մտքերի մեջ, ինչպիսիք մերն են հիմա՝ ինչպե՞ս է լինում, որ մարդիկ նույնիսկ փաստերը չտեսնելու են տալիս և շարունակում են հետևել կեղծ և սուտ օրակարգերին:

Այս ընթացքում գալիս է այն եզրահանգման, որ հիմարությունը ավելի վտանգավոր է, քան չարը: Չարի դեմը կարելի է առնել, բայց հիմարության՝ ոչ: Եթե նույնիսկ դու փաստերով ես բացատրում, քեզ հակադրվելու են լոզունգներով, առանց մտածված և նրանց ուղեղների մեջ դաճված լոզունգներով (օրինակներ՝ «բա նախկինների թալանը», «ինքը փորձում է լավն անել, խանգարում են», «իրենք ի՞նչ անեն, 30 տարվա քանդածը ո՞նց մի քանի տարում սարքեն», «բանակը նախկինները թալանել էին, դրա համար պարտվեցինք», «որ դուրս գաք իշխանության դեմ ցույցի, գերիներին հետ չեն տա», «ցույց մի արեք, գնացեք սահման պահեք» և այլն):

Հիմարությունը մտածելուց հրաժարվելու հետևանք է, որը Բոնհոֆերը համարում էր ոչ թե մտավոր կարողությունների պակասի, այլ հոգեկան գերեվարվածության հետևանք: Նա ասում էր՝ սա ավելի վտանգավոր է քան չարը, քանի որ հանրության մեջ տարածվելու և իշխանության հանդեպ հնազանդության հատկություններ ունի:

Մտածելու կարողությունից հրաժարվելը, անտարբերությունը և հնազանդությունը հիմարության ցուցիչներն են, որի հետևանքները տեսնում և զգում ենք մեր մաշկի վրա ամեն օր:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ